Իրանի նախագահ. Պատրաստ ենք նոր էջ բացել հարևանների հետ հարաբերությունների վերաբերյալ։
(last modified Mon, 30 Jun 2025 08:29:47 GMT )
Հունիս 30, 2025 11:59 Asia/Tehran
  • Իրանի նախագահ. Պատրաստ ենք  նոր էջ բացել հարևանների հետ հարաբերությունների վերաբերյալ։

Իրանի նախագահ դոկտոր Մասուդ Փեզեշքյանը կիրակի օրը կառավարության նիստում ընդգծեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է բացել նոր էջ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ համապարփակ համագործակցությունը ընդլայնելու համար։

Նա ասաց. «Հաշվի առնելով իսլամական երկրների միջև համերաշխության անհրաժեշտությունը ու նաև տարածաշրջանային հարաբերությունների զարգացման նպատակով՝ մենք պատրաստ ենք լիարժեք համագործակցել այս տարածաշրջանային կառույցի հետ»։ 

Փեզեշքյանը հավելեց. «Մենք կարծում ենք, որ Պարսից ծոցը պետք է լինի տարածաշրջանի երկրների միջև խաղաղության և համագործակցության խորհրդանիշ, և այս հարաբերությունները կարող են եղբայրության ուղերձ լինել իսլամական աշխարհի համար»։

Իր ելույթի սկզբում Իրանի նախագահը հատուկ շնորհակալություն հայտնեց Իսլամական հեղափոխության առաջնորդին 12-օրյա պատերազմի կառավարման գործում ձեռնարկած «հնարամիտ միջոցառումների» համար՝ ընդգծելով. «Առանց նրա առաջնորդության հնարավոր չէր լինի հաղթահարել այս ճգնաժամը»։

Նա նաև շնորհակալություն հայտնեց երկրի կրոնագետներին, գիտնականներին, կրթության ոլորտի գործիչներին,  լրատվամիջոցների և արվեստագետներին կառավարությանը և զինված ուժերին ցուցաբերած աջակցության համար։
Նա նաև բարձր գնահատեց արտերկրում գտնվող իրանցիների դերը ազգային համախմբվածության գործում։
Փեզեշքյանը հավելեց. «Նշված սիրելի անձանց ու խմբերի ցուցաբերած աջակցությունը իրենց ժողովրդին և երկրին ցույց է տալիս Իրանի հետ մեր նրանց խորը կապը, և մենք գնահատում ենք այդ կապվածությունը»։

Շեշտը դնելով «հարևանության քաղաքականության» ռազմավարության վրա՝ նա ասաց. « Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնմանը, և մենք կարծում ենք, որ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ համագործակցության ամրապնդումը կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խթանման գործում»։

Փեզեշքյանը եզրափակեց. «Տարածաշրջանային երկրների մերձեցումը ընդհանուր շահերի լույսի ներքո կարող է պայծառ ապագա ուրվագծել իսլամական աշխարհի համար»։