ԻՀՊԿ-ն հրթիռակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազն
https://parstoday.ir/hy/news/iran-i248246-ԻՀՊԿ_ն_հրթիռակոծել_է_Հորդանանում_գտնվող_ամերիկյան_ռազմաբազն
ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով թիրախավորվել են Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազան և ԱՄՆ բանակի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատարական կենտրոնը։
(last modified 2026-07-29T07:25:29+00:00 )
Հուլիս 29, 2026 10:52 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ն հրթիռակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազն

ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով թիրախավորվել են Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազան և ԱՄՆ բանակի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատարական կենտրոնը։

Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, որ վարչությունը տարածած հայտարարության մեջ նշել է. «Ի պատասխան մանկասպան ամերիկյան բանակի ագրեսիվ գործողությունների՝ չորեքշաբթի վաղ առավոտյան ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի խիզախ մարտիկները մի քանի բալիստիկ հրթիռներով թիրախավորել են Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազան և ԱՄՆ բանակի Կենտրոնական հրամանատարության հրամանատարական կենտրոնը»։
ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ քանի դեռ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սպառնալիքները շարունակվում են, և ամերիկյան ուժերը շարունակում են Իրանի շահերի դեմ անօրինական և թշնամական գործողությունները, դիմադրությունը նույնպես կշարունակվի։