Իրանի նախագահի հատուկ օգնականն այցելել է ռմբակոծությունից տուժած թեհրանահայ ընտանիքին
(last modified Sun, 29 Jun 2025 14:22:04 GMT )
Հունիս 29, 2025 17:52 Asia/Tehran
  • Իրանի նախագահի հատուկ օգնականն այցելել է ռմբակոծությունից տուժած թեհրանահայ ընտանիքին

Իրանի նախագահի հատուկ օգնական, Էթնիկ, կրոնական և դավանանքային հարցերով խորհրդի նախագահ Հոջաթոլեսլամ Սեյեդ Մահմուդ Ալավին այսօր՝ կիրակի առավոտյան, այցելել է հիվանդանոցում գտնվող թեհրանահայ ընտանիքն, որը տուժել ու վիրավորում է ստացել սիոնիստական ​​ռեժիմի ռմբակոծության հետևանքով։

Ըստ Ալիք օրաթերթի,  այցի ընթացքում հոջ. Ալավին տեսակցել է ծանր վիրավորում ստացած 72-ամյա Անահիտ Շահբազյանի հետ եւ նրան փոխանցել նախագահ Փեզեշքյանի բարեմաղթանքներն ու շուտափոյթ ապաքինում մաղթել նրան: Հայ ընտանիքի մյուս երեք անդամները մասամաբ թեթև վերքերով հիվանդանոցից դուրս են գրվել դեպքի երկրորդ օրը:

Հոջ. Ալավին նաև զրուցել է հիվանդանոցի պաշտօնեաների եւ բուժանձնակազմի հետ ռմբակոծության հետևանքով տուժածների բուժման մասին տեղեկանալու համար։