Հայերը մեծ ծառայություն են մատուցել հայրենիքին
Նահատակ առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորության քառասուներորդ օրվա կապակցությամբ ներկայացնում ենք՝ նրա հանդիպումների որոշ հատվածներ իրանահայ նահատակների տարբեր ընտանիքների հետ, որոնցից յուրաքանչյուրը հարգանքի, անկեղծության և գնահատանքի պատմություն է Իրանի ժամանակակից պատմության մեջ հայ հայրենակիցների դերի ու զոհողության նկատմամբ։
Այս զրույցներում անդրադարձ է կատարվում անձնական հիշողություններին ու ընտանեկան կյանքին, քրիստոնյա նահատակների դերին ու նշանակությանը, ինչպես նաև Իրանի հայ համայնքի համերաշխությանն ու աջակցությանը։ Դրանք մարդկային ու հուզիչ հիշողությունների մի ամբողջություն են, որոնք վառ կերպով ներկայացնում են այս պատմական և հասարակական կապի ամրությունն ու խորությունը։

Հանդիպման ընթացքում հեղափոխության առաջնորդը, անդրադառնալով Իրանի հայերի դերակատարությանն ու անձնազոհությանը Պաշտպանության սրբազան պատերազմի տարիներին, հարգանքի տուրք մատուցեց քրիստոնյա նահատակների ընտանիքներին և ասաց.«Հայերը պատերազմի տարիներին մեծ ծառայություն են մատուցել հայրենիքին: Մենք հպարտանում ենք նահատակների ընտանիքներով՝ թե՛ մուսուլման, թե՛ քրիստոնյա նահատակների»։Սա մի հուշ է Իրանի հայրենակիցների միջև ձևավորված անքակտելի կապի մասին. կապ, որն ամենածանր օրերին իր իրական իմաստը գտավ անձնազոհության և հավատարմության մեջ։
«Ես Իրանի հայերի հանդեպ սեր և մտերմություն եմ զգում». Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի