Գեներալ-մայոր Իզադի. Իրանը ոչ միայն չբաժանվեց, այլև ավելի հզոր դարձավ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալը հայտարարել է. «Իրանը ամերիկա-սիոնիստական թշնամու հետ առճակատման ընթացքում ոչ միայն չբաժանվեց, այլև նրանց ծախսած միջոցների մեկ հարյուրերորդի չափով ծախսերով հաղթեց թշնամուն»։
«Pars Today»-ի հաղորդմամբ՝ Իրանի ԻՀՊԿ֊ի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Մոստաֆա Իզադին, անդրադառնալով այն հանգամանքին, որ Իրանի պատմական և ինքնության խորքային արմատները ԱՄՆ-ի պարտության կարևոր գործոններից մեկն էին, ասել է. «Իրանի թշնամիները ցանկանում են արմատախիլ անել Իրանի 3 հազար տարվա պատմությունը, մինչդեռ մենք 7 հազար տարի է՝ արմատներ ունենք այս հողում»։
Գեներալ-մայոր Իզադին, նշելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի դեմ ուղղված թշնամու բոլոր գործողությունները ձախողվել են, հավելել է. «Դիմադրության ճակատում նույնպես լիբանանցի մարտիկները դիմակայեցին սիոնիստական ռեժիմի 6 դիվիզիաների, իսկ Իրաքում ևս թշնամին պարտություն կրեց»։
ԻՀՊԿ֊ի գլխավոր հրամանատարի տեղակալը նշել է. «Իրանի ժողովուրդը և ԻԻՀ համակարգը կարողացան դիմակայել ԱՄՆ-ին, սիոնիստական ռեժիմին և ՆԱՏՕ-ին և դիմանալ ռազմական պատերազմին, պատժամիջոցներին ու շրջափակմանը»։