Հիլարի Քլինթոն․ ԱՄՆ-ը վերածվել է վտանգավոր և անվստահելի երկրի
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, խիստ քննադատության ենթարկելով Վաշինգտոնի ներկայիս արտաքին քաղաքականությունը, հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս աշխարհում վստահելի երկիր չէ և նույնիսկ վերածվել է վտանգավոր երկրի։
Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Քլինթոնը, քննադատելով միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի գործունեությունը, ասել է. «Մենք աշխարհում ամենատարբեր խնդիրներ ենք ստեղծում, վիճում ենք մեր լավագույն բարեկամների հետ և գնդակը փոխանցում նրանց, ովքեր մեզ վատ բան են ցանկանում»։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը ոչ միայն կորցրել է իր հեղինակությունը, այլև իր գործողություններով նպաստում է աշխարհում ավելի շատ խնդիրների առաջացմանը։
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը քննադատել է նաև երկրի ղեկավարությանը՝ ընդգծելով. «Մենք վստահելի երկիր չենք և վստահելի ղեկավարություն էլ չունենք»։
Այս հայտարարությունները վկայում են ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձառու գործիչներից մեկի՝ երկրի միջազգային հեղինակության նվազման և Վաշինգտոնի ղեկավարության գործունեության հասցեին հնչեցրած կոշտ քննադատության մասին։