Ղարիբաբադի․ Հորմուզի նեղուցը եղել է, կա և կմնա իրանական
https://parstoday.ir/hy/news/world-i249024-Ղարիբաբադի_Հորմուզի_նեղուցը_եղել_է_կա_և_կմնա_իրանական
Իրանի ԱԳՆ իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, անդրադառնալով Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Իրանի պարտությունից հետո Հորմուզի նեղուցը կհայտարարի ԱՄՆ տարածք, X-ում գրել է․ «Հորմուզի նեղուցը հնարավոր չէ գրավել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակիր նավով, ո՛չ հրաման արձակելով և ո՛չ էլ նախընտրական ելույթով»։
(last modified 2026-08-16T08:00:15+00:00 )
Օգոստոս 16, 2026 11:27 Asia/Tehran
  • Ղարիբաբադի․ Հորմուզի նեղուցը եղել է, կա և կմնա իրանական

Իրանի ԱԳՆ իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, անդրադառնալով Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Իրանի պարտությունից հետո Հորմուզի նեղուցը կհայտարարի ԱՄՆ տարածք, X-ում գրել է․ «Հորմուզի նեղուցը հնարավոր չէ գրավել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակիր նավով, ո՛չ հրաման արձակելով և ո՛չ էլ նախընտրական ելույթով»։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Ղարիբաբադին հավելել է, որ Իրանը չի վախենում սպառնալիքներից և չի ահաբեկվում ուժի ցուցադրությունից։
Իրանի փոխարտգործնախարարը, անդրադառնալով վերջին զարգացումներին, ընդգծել է․ «Մեկ անգամ ընդմիշտ ընդունեք իրականությունը․ մինչ այժմ դուք ռազմավարական և ծանր պարտություններ եք կրել։ Հորմուզի նեղուցը եղել է, կա և կմնա իրանական»։
Նա գրել է․ «Նեղուցը փակվելու և բացվելու է միայն Իրանի հրամանով։ Եվ քանի դեռ հակառակ կողմը չի ընդունել պարտության իրականությունը և չի հրաժարվել «պատրանքներից», Իրանը կշարունակի շրջափակումը»։