«Ալ-Ախբար». Իրանի միջուկային արդյունաբերությունը հնարավոր չէ ոչնչացնել
Լիբանանյան «Ալ-Ախբար» թերթը մի հոդվածում գրել է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան ու իսրայելական հարձակումնեևրը չեն կարող ոչնչացնել այս արդյունաբերությունը, քանի որ Իսլամական Հանրապետության միջուկային տեխնոլոգիան լիովին տեղայնացված է և ունի ներքին վերարտադրության հնարավորություն։
Pars Today-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով միջուկային վառելիքի ամբողջական ցիկլին տիրապետելու մասին Իրանի 2006 թվականի պաշտոնական հայտարարությանը, թերթը գրել է. «Իրանն իրականացնում է ամեն ինչ՝ ուրանի արդյունահանումից մինչև էներգիայի արտադրություն, և այս տեխնոլոգիական անկախությունը կանխում է միջուկային ծրագրի լիակատար ոչնչացումը»։
Հոդվածագիրը հավելել է, որ որոշ լրատվամիջոցների կողմից ռեակտորները միջուկային արտադրության օբյեկտների հետ հավասարեցնելու սխալ տեսակետը հանգեցրել է Իրանի միջուկային ծրագրի խոցելիության մակարդակի վերաբերյալ սխալ պատկերացումների։
Վերջին հարձակումների ժամանակ նախ սիոնիստական ռեժիմը, ապա Միացյալ Նահանգները թիրախավորելցինՖորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտները, որից հետո Թեհրանը հայտարարեց, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ իրեն է վերապահում ինքնապաշտպանության իրավունք։