Թրամփն Իրանի հետ հարաբերությունների զարգացման երեք տարբերակ է դիտարկում․ NYT
https://parstoday.ir/hy/news/world-i248180-Թրամփն_Իրանի_հետ_հարաբերությունների_զարգացման_երեք_տարբերակ_է_դիտարկում_nyt
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփn Իրանի դեմ պատերազմի զարգացման երեք հնարավոր տարբերակ է դիտարկում։ Այս մասին հայտնել է «The New York Times» թերթը։
(last modified 2026-07-27T10:12:05+00:00 )
Հուլիս 27, 2026 12:26 Asia/Tehran
  • Թրամփն Իրանի հետ հարաբերությունների զարգացման երեք տարբերակ է դիտարկում․ NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփn Իրանի դեմ պատերազմի զարգացման երեք հնարավոր տարբերակ է դիտարկում։ Այս մասին հայտնել է «The New York Times» թերթը։

Ըստ պարբերականի տվյալների՝ այդ տարբերակներն են․ ռազմական էսկալացիան , նոր պատժամիջոցների սահմանման միջոցով Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը և պատերազմում Միացյալ Նահանգների հաղթանակն ու հակամարտությունից դուրս գալը։ «Յուրաքանչյուր տարբերակ վերջին շաբաթներին քննարկվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, ռազմական նախարար Փիթ Հեգսեթի, Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնի, հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում», — հստակեցրել է թերթը։

«The New York Times»-ը նշում է, որ հակամարտության հինգ ամիսների ընթացքում ԱՄՆ-ին այդպես էլ չհաջողվեց հասնել իր նպատակներին, այդ թվում՝ «ճնշող ռազմական ուժի» կիրառման միջոցով Իրանի իշխանափոխությանը։

Ամերիկա-իրանական հակամարտության հերթական սրումը սկսվել է հուլիսի 8-ին։  ԱՄՆ զինված ուժերը, Վաշինգտոնի և Թեհրանի  միջև հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ, մի շարք հարվածներ են հասցրել Իսլամական Հանրապետության տարածքին՝ իբրև թե ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա կատարված հարձակման։  Նույն օրը Թրամփը հայտարարել է Իրանի հետ զինադադարի դադարեցման մասին։   Ի պատասխան՝ Թեհրանը սկսել է հարվածներ հասցնել Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Օմանի տարածքներում գտնվող ամերիկյան օբյեկտներին։  Հուլիսի 24-ին կողմերը դադարեցրել են փոխադարձ հարվածները։