Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ
(last modified Tue, 01 Jul 2025 13:17:41 GMT )
Հուլիս 01, 2025 16:47 Asia/Tehran
  • Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ երեքշաբթի օրը, հեռախոսազրույցի ընթացքում  մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների վերջին վիճակի, ինչպես նաև Իսրայելի ռեժիմի և Ամերիկայի կողմից Իրանի դեմ ռազմական ագրեսիայից և Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի դադարեցման մասին հայտարարելուց հետո տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։


Ստեղծված իրավիճակը բացատրելիս՝ Իրանի արտգործնախարարը շեշտել է միջազգային հանրության և ՄԱԿ-ի պարտականությունը՝ պատասխանատվության ենթարկելու Միացյալ Նահանգներին և Սիոնիստական ​​ռեժիմին՝ Իրանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ իրենց ագրեսիայի, ինչպես նաև բոլոր միջազգային սկզբունքների և օրենքների խախտման համար։

Խստորեն դատապարտելով Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Սիոնիստական ​​ռեժիմի հարձակման գործողությունները, Արաղչին նշեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը լրջորեն հետամուտ է լինելու իր իրավունքին՝ նույնականացնելու ագրեսորին միջազգային կառույցներում և փոխհատուցում վճարելու համար։

Այս հեռախոսազրույցում Իրանի արտաքին գործերի նախարարը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը իր դիրքորոշումների համար, բարձր գնահատեց Հայաստանի կառավարության ջանքերն ու օժանդակությունը երկրին պարտադրված 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանի քաղաքացիների համար հյուպատոսական հարցերը դյուրացնելու համար։

Այս հեռախոսազրույցի ընթացքում Միրզոյանն էլ, կրկին դատապարտելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիվ գործողությունները, ողջունել է հակամարտությունների դադարեցումը, որը կհանգեցնի տարածաշրջանում կայունությանը և լարվածության նվազմանը։