Թրամփի եւ Հարիսի տարբերությունը կրճատվել է ընտրություններից մեկ շաբաթ առաջ. Reuters-ի հարցումը
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը շարունակում է առաջ անցնել մրցակցից՝ Դոնալդ Թրամփից համազգային վարկանիշով, բայց այդ տարբերությունը նրանց միջեւ հասել է նվազագույնի։ Այս մասին տեղեկացրել է Reuters/Ipsos-ի վերջին հարցումը։
Հարցման հրապարակված արդյունքների համաձայն՝ Հարիսի համազգային վարկանիշը 44 տոկոս է, Թրամփինը՝ 43։ Երկու շաբաթ առաջ տարբերությունը ավելին էր, դեմոկրատ թեկնածում առջեւում էր 3 տոկոսով։
ԱՄՆ փոխնախագահը Թրամփից առաջ էր անցնում Reuters/Ipsos-ի յուրաքանչյուր հարցման ժամանակ հուլիսից ի վեր, եւ սեպտեմբերի վերջից Հարիսի առավելությունը սկսել է անշեղորեն կրճատվել։
Ինչպես եւ նախորդ հարցումներում, ընտրողները նախապատվությունը տվել են նախկին նախագահին, երբ խոսքը վերաբերել է տնտեսության (47 ընդդեմ 37 տոկոսի) եւ ներգաղթի (48 ընդդեմ 33 տոկոսի) հարցերում։
Փոխարենը Հարիսին ավելի իրազեկ են համարում քաղաքական ծայրահեղականության (40 ընդդեմ 38 տոկոսի) հարցում, բայց այստեղ եւս նրա առավելությունը կրճատվել է յոթից, ինչը կար նախորդ շաբաթ երկու կետի։
Համազգային հարցումները կարեւոր ազդանշաններ են տալիս ԱՄՆ ընտրազանգվածի հայացքների մասին, բայց ընտրությունների հաղթղին կորոշեն հենց քվեարկության արդյունքները յուրաքանչյուր նահանգում, հիշեցրել է Reuters-ը։