Արաղչի․ Իրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ ռեժիմի հետ ամենաշատ համագործակցությունն ունեցել է ԱՄՆ-ն
(last modified Wed, 30 Oct 2024 12:01:48 GMT )
Հոկտեմբեր 30, 2024 15:31 Asia/Tehran
  • Արաղչի․ Իրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ ռեժիմի հետ ամենաշատ համագործակցությունն ունեցել է ԱՄՆ-ն

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է․ «Իրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ ռեժիմի հետ ամենաշատ համագործակցությունն ունեցել է ԱՄՆ-ն»։

Հոտեմբերի 26-ին իսրայելը հարձակում իրականացրեց Իրանի Թեհրան, Խուզեստան և Իլամ նահանգների վրա։ Իրանի ՀՕՊ համակարգը հաջողությամբ դիմակայեց հարձակմանը։ 
Pars Today-ի հաղորդմամբ՝ երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, Իրանի ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելին Իրանի վրա հարձակման համար օդային միջանցք են տրամադրել ամերիկացիները, հետևաբար ԱՄՆ-ն ու մի շարք եվրոպական երկրներ այդ հարձակման գլխավոր գործընկերներն են։ 
Նա նշել է․ «Իրանը դատապարտում է Սիոնիստական ռեժիմի ագրեսիան և իրեն վերապահում պատասխան տալու իրավունքը։ Իրանի հողի վրա հարձակում է իրականացվել և բնական է, որ պատասխանը կտրվի համապատասախան ժամանակին»։ 
Արաղչին հավելել է․ «Մեր դիրքորոշումը լիովին հստակ է՝ հիմնված միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության վրա։ Այս ագրեսիային կարելի է պատասխանել»։