Իրանական թատրոնը կներկայացվի Հայաստանի «Հայֆեստ» փառատոնում
https://parstoday.ir/hy/news/armenia-i250694-Իրանական_թատրոնը_կներկայացվի_Հայաստանի_Հայֆեստ_փառատոնում
Պետեր Հանդքեի հեղինակած, Հոսեյն Սաֆարյան Բահրիի բեմադրությամբ և դրամատուրգիական ձևավորմամբ «Ինքնամեղադրանք» ներկայացումը կբեմադրվի Հայաստանի «Հայֆեստ» միջազգային 24-րդ փառատոնի շրջանակում։
(last modified 2026-09-29T13:17:47+00:00 )
Սեպտեմբեր 29, 2026 16:47 Asia/Tehran
  • Իրանական թատրոնը կներկայացվի Հայաստանի «Հայֆեստ» փառատոնում

Պետեր Հանդքեի հեղինակած, Հոսեյն Սաֆարյան Բահրիի բեմադրությամբ և դրամատուրգիական ձևավորմամբ «Ինքնամեղադրանք» ներկայացումը կբեմադրվի Հայաստանի «Հայֆեստ» միջազգային 24-րդ փառատոնի շրջանակում։

«Փարս Թուդեյ»-ի հաղորդմամբ՝ «Մեհր»-ի փոխանցմամբ՝ ներկայացումն իր առաջին ցուցադրությունը փառատոնի միջազգային բաժնում կունենա հոկտեմբերի 3-ին՝ շաբաթ օրը։ Բեմադրության պրոդյուսերն է Սաման Խալիլյանը։

«Ինքնամեղադրանք»-ը մարդու կյանքի և չորս կերպարների՝ ծնունդից մինչև մահ անցած փորձառությունների բեմական պատումն է, որը մարդկային տեսանկյունից ներկայացնում է կյանքի ու մարդկային ճակատագրի վերելքներն ու անկումները։