Գեներալ-մայոր Սաֆավի. Իրանը ձևավորելու է տարածաշրջանի անվտանգության համակարգն ու ապագան
Հեղափոխության առաջնորդի օգնական և ավագ խորհրդականը, ընդգծելով Իրանի և Հորմուզի նեղուցի աշխարհաքաղաքական նշանակությունը, ասել է, որ Թեհրանը որոշիչ դեր կունենա Արևմտյան Ասիայի ապագա անվտանգության դասավորության հարցում, իսկ ԱՄՆ-ն այդ դասավորության մեջ տեղ չի ունենա։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի զինված ուժերի գեներալ-մայոր Սեյյեդ Յահյա Սաֆավին, անդրադառնալով էներգետիկ աշխարհաքաղաքականության և Հորմուզի նեղուցի կարևորությանը, նշելէ , որ նեղուցի դիրքը տարածաշրջանում վերջին շրջանի զարգացումների և պատերազմի վրա ազդող գործոններից մեկն է և հաելել, որ Իրանն աշխարհաքաղաքական առումով կարևոր դիրք ունի տարածաշրջանում և աշխարհում։
Գեներալ-մայոր Սաֆավին անդրադարձել է նաև Բաբ էլ-Մանդեբ նեղուցի կարևորությանը և ասել, որ այս երթուղու նկատմամբ Եմենի «Անսարալլահ» շարժման վերահսկողությունը կարող է ավելի մեծ ճնշում գործադրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության վրա։
Նշելով, որ Հորմուզի նեղուցի կառավարումը Իրանի կարևոր լծակներից մեկն է, իսկ համաշխարհային էներգակիրների փոխադրման զգալի մասը կախված է Պարսից ծոցի տարածաշրջանից,Սաֆավին ասել է, որ այս հանգամանքը կարող է ազդել նավթի և գազի համաշխարհային շուկայի վրա։
Գեներալ-մայոր Սաֆավին անդրադարձել է նաև Հորմուզի նեղուցով նավերի երթևեկության համար ստեղծված սահմանափակումներին, նշելով, որ Պարսից ծոցի ափամերձ երկրները նույնպես խնդիրների են բախվել էներգակիրների արտադրության և արտահանման ոլորտում։
Հեղափոխության առաջնորդի օգնական և ավագ խորհրդականը հույս է հայտնել, որ տարածաշրջանի երկրները կկարողանան առանց ԱՄՆ-ի ներկայության պայմաններ ստեղծել կայուն խաղաղության և տարածաշրջանային անվտանգության դասավորության ձևավորման համար, և ասել է, որ Իրանի տեսակետից ԱՄՆ-ն տարածաշրջանի ապագա անվտանգության դասավորության մեջ որևէ դեր չի ունենա։