Ղալիբաֆ. Նավթի շուկան հերքում է Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն արձագանքել է Հորմուզի նեղուցի բաց լինելու վերաբերյալ ԱՄՆ պաշտոնյաների պնդումներին՝ ընդգծելով, որ կամ նավթի շուկան հիմար է, կամ ԱՄՆ-ը ստում է. բոլորը գիտեն, որ առաջինը ճիշտ չէ։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կիրակի օրն արձագանքելով Հորմուզի նեղուցի բաց լինելու վերաբերյալ ԱՄՆ պաշտոնյաների պնդումներին, X-ում գրել է.
« ԱՄՆ-ի ապատեղեկատվական համակարգը պնդում է, թե Իրանը վերահսկողություն չունի Հորմուզի նեղուցի նկատմամբ, մինչդեռ շուկան նավթի գնի վրա զգալի հավելավճար է սահմանել՝ ներխուժումից առաջ եղած մակարդակից 35 դոլարով բարձր, իսկ ֆիզիկական նավթի գների հաշվարկով՝ 50 դոլարով։
Ուրեմն կամ շուկան հիմար է, որ նավթն այս ավելի բարձր գներով է գնում, կամ ԱՄՆ-ի նարատիվները լվացող համակարգը ձևացնում է, թե ամեն ինչ լավ է։ Նրանց համար, ովքեր հավատում են ԱՄՆ-ի խոսքերին, Հորմուզի նեղուցում անվճար դոլար տպող սարք են տեղադրել. գնացեք և վերցրեք»։