Ահաբեկիչները գնալով ավելի հաճախ են արհեստական բանականություն օգտագործում․ ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/world-i250678-Ահաբեկիչները_գնալով_ավելի_հաճախ_են_արհեստական_բանականություն_օգտագործում_ՄԱԿ
Ահաբեկչական խմբավորումներն ակտիվորեն յուրացնում են նորագույն տեխնոլոգիաները, այդ թվում՝ արհեստական բանականությունը, և փորձում օգտվել տարբեր երկրների անկայունությունից ու թույլ պետական կառավարումից։
(last modified 2026-09-28T14:52:03+00:00 )
Սեպտեմբեր 28, 2026 18:16 Asia/Tehran
  • Ահաբեկիչները գնալով ավելի հաճախ են արհեստական բանականություն օգտագործում․ ՄԱԿ

Ահաբեկչական խմբավորումներն ակտիվորեն յուրացնում են նորագույն տեխնոլոգիաները, այդ թվում՝ արհեստական բանականությունը, և փորձում օգտվել տարբեր երկրների անկայունությունից ու թույլ պետական կառավարումից։

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Հակաահաբեկչական վարչության ղեկավար, գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ալեքսանդր Զուևը։

Նրա խոսքով՝ ահաբեկչական սպառնալիքը փոխում է իր դեմքը, իսկ հանցավոր խմբերը հետզհետե ավելի վարժ են կիրառում ժամանակակից տեխնիկական միջոցները։

«Ահաբեկչությունը ձևափոխվում է։ Խմբավորումներն ավելի ու ավելի հաճախ են դիմում նոր տեխնոլոգիաների, ներառյալ արհեստական բանականության օգնությանը, և փորձում են իրենց ծառայեցնել անկայունությունն ու թույլ պետական կառավարումը, հատկապես Աֆրիկայի որոշ շրջաններում»,- ընդգծել է Զուևը։

Նա շեշտել է, որ ահաբեկչության փոփոխվող բնույթը պահանջում է անմնացորդ ուշադրություն և նոր մարտահրավերներին դիմակայելու մշտական պատրաստվածություն։

Հայտարարությունն արվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Հակաահաբեկչական կոմիտեի հիմնադրման 25-ամյակի առթիվ։