Թրամփի հայտարարությունը չփրկեց Նեթանյահուին ընտրական ճգնաժամից
Իսրայելում անցկացված վերջին ընտրական հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բացահայտ աջակցությունը Բենիամին Նեթանյահուին չի կարողացել բարելավել իշխող կոալիցիայի և «Լիկուդ» կուսակցության դիրքերը։ Իսրայելի վարչապետի ընդդիմախոսները շարունակում են առաջատար մնալ։
«Փարս Թուդեյ»-ի հաղորդմամբ՝ հղում անոլով IRIB ֊ին, «Վալլա» պարբերականի հարցման համաձայն՝ Նեթանյահուի գլխավորած կոալիցիան կստանա 48 մանդատ, իսկ նրա ընդդիմախոսները՝ 58։ Մեծամասնություն կազմող կոալիցիա ձևավորելու համար անհրաժեշտ է առնվազն 61 մանդատ։
Հարցման համաձայն՝ Գադի Այզենկոտի գլխավորած «Յաշար» կուսակցությունն առաջին տեղում է՝ 23 մանդատով։ «Լիկուդ»-ը կորցրել է մեկ մանդատ և այժմ կարող է ստանալ 19 մանդատ։ Նաֆթալի Բենեթի գլխավորած «Բեյախադ» կուսակցությունը 14 մանդատով պահպանում է երրորդ տեղը։
Արդյունքները ցույց են տալիս, որ Վաշինգտոնի աջակցությունը մինչ այժմ չի կարողացել փոխել քաղաքական ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Նեթանյահուի։