Հայաստանը հանձնառու է միջnւկային էներգիայի խաղաղ օգտագործմանը. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i251496-Հայաստանը_հանձնառու_է_միջnւկային_էներգիայի_խաղաղ_օգտագործմանը._ՄԱԿ_ում_ՀՀ_ներկայացուցչություն
ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի միջուկային զենքերի վերաբերյալ թեմատիկ քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է, որ ՀՀ–ն աջակցում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին:
(last modified 2026-10-19T11:11:19+00:00 )
Հոկտեմբեր 19, 2026 14:30 Asia/Tehran
  • Հայաստանը հանձնառու է միջnւկային էներգիայի խաղաղ օգտագործմանը. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի միջուկային զենքերի վերաբերյալ թեմատիկ քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է, որ ՀՀ–ն աջակցում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին:

Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։

«Ընդգծվել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի` օր առաջ ուժի մեջ մտնելու կարևորությունը։ Պատվիրակությունը նաև նշել է, որ Հայաստանը հանձնառու է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Շեշտվել է, որ Հայաստանը հանձնառու է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ սերտ համագործակցությանը, այդ թվում` Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման և անցումը նոր ատոմակայանին անվտանգ և պատասխանատու իրականացնելու գործում: