Գեներալ-մայոր Աբդոլլահի. Անհամբեր սպասում ենք թշնամու հիմար որոշումներին
https://parstoday.ir/hy/news/iran-i251478-Գեներալ_մայոր_Աբդոլլահի._Անհամբեր_սպասում_ենք_թշնամու_հիմար_որոշումներին
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելի ռեժիմին, որ հաշվարկների ցանկացած նոր սխալ կարժանանա անցյալից ավելի կոշտ և այլ բնույթի պատասխանի։
(last modified 2026-10-19T12:31:10+00:00 )
Հոկտեմբեր 19, 2026 10:57 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Աբդոլլահի. Անհամբեր սպասում ենք թշնամու հիմար որոշումներին

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելի ռեժիմին, որ հաշվարկների ցանկացած նոր սխալ կարժանանա անցյալից ավելի կոշտ և այլ բնույթի պատասխանի։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով Mehr լրատվական գործակալությանը, գեներալ-մայոր Աբդոլլահին, անդրադառնալով նախորդ պատերազմենրում Իրանի Իսլամական Հանրապետությունը տապալելու, երկիրը մասնատելու և ոչնչացնելու՝ թշնամու նպատակների ձախողմանը, ընդգծել է, որ Իրանը շարունակում է մնալ հզոր և անսասան, մինչդեռ նրա հակառակորդները լուրջ թուլություններ ունեն։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է հեղափոխության առաջնորդի, ժողովրդի և զինված ուժերի վճռականությունը՝ սպառնալիքներին դիմակայելու հարցում, և հայտարարել է. «Փորձվածը կրկին փորձելը սխալ է. մենք անհամբեր սպասում ենք ձեր հիմար որոշումներին»։
Նա նաև նախազգուշացրել է, որ ագրեսիայի կրկնության դեպքում Իրանի հաջորդ պատասխանը կլինի ավելի կոշտ և ավերիչ՝ ընդգծելով. «Հաջորդ որոտի ձայնը շատ ավելի մոտ կլինի, ավելի ավերիչ և անհնար կլինի այն որսալ»։