Փորձագետներ․ Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը կախված է Փաշինյանի քաղաքական հաշվարկներից
https://parstoday.ir/hy/news/armenia-i251504-Փորձագետներ_Երևանի_և_Բաքվի_միջև_խաղաղությունը_կախված_է_Փաշինյանի_քաղաքական_հաշվարկներից
Քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման համար 2031 թվականը՝ հաջորդ խորհրդարանական ընտրությունների տարին, որպես ժամկետ սահմանելը պայմանավորված է ոչ այնքան բանակցությունների բարդությամբ, որքան Նիկոլ Փաշինյանի քաղաքական մտահոգություններով և Հայաստանի ներքաղաքական տարաձայնություններով։
(last modified 2026-10-19T12:40:10+00:00 )
Հոկտեմբեր 19, 2026 16:08 Asia/Tehran
  • Փորձագետներ․ Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը կախված է Փաշինյանի քաղաքական հաշվարկներից

Քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման համար 2031 թվականը՝ հաջորդ խորհրդարանական ընտրությունների տարին, որպես ժամկետ սահմանելը պայմանավորված է ոչ այնքան բանակցությունների բարդությամբ, որքան Նիկոլ Փաշինյանի քաղաքական մտահոգություններով և Հայաստանի ներքաղաքական տարաձայնություններով։

Ինչպես հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը, հայ քաղաքական վերլուծաբան Իշխան Վարդյանը Բաքվի հետ խաղաղության ինստիտուցիոնալացումը համարել է Փաշինյանի քաղաքական գոյատևման հարց՝ ընդգծելով, որ ներքաղաքական ուժերի դիմադրությունը և Ղարաբաղի հարցը փակելու՝ հայ հասարակության անպատրաստ լինելը գործընթացի հիմնական խոչընդոտներից են։

Մեկ այլ քաղաքական վերլուծաբան՝ Ռաշադ Ռեզաղուլիևը, նույնպես կարծում է, որ 2031 թվականը որպես հեռանկար սահմանելով՝ Փաշինյանը փորձում է Բաքվի հետ բարդ տարաձայնությունների կարգավորումը հետաձգել։ Նրա խոսքով՝ վերջնական համաձայնության հիմնական խոչընդոտներից են իրավական և տարածքային վեճերը, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու՝ Բաքվի պահանջը։

Փորձագետների գնահատմամբ՝ խաղաղության պայմանագրի ապագան կախված է նրանից, թե որքանով Երևանը կկարողանա կառավարել ներքին ընդդիմությունը և կարգավորել Բաքվի հետ առկա հիմնարար տարաձայնությունները։