Ազիզի․ սիոնիստների նոր անվտանգության դոկտրինը նրանց ժամանակ չի շահի
Հոկտեմբեր 20, 2026 17:52 Asia/Tehran
Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Իսրայելի նոր անվտանգության դոկտրինն ի սկզբանե դատապարտված է ձախողման։
«Փարս Թուդեյ»-ի հաղորդմամբ՝ ըստ IRIB-ի, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին սոցիալական ցանցերում գրել է. «Կեղծ և անելանելի վիճակում հայտնված այդ ռեժիմի նոր անվտանգության դոկտրինն ի սկզբանե ձախողված է։ Այն ոչ միայն փրկության որևէ ուղի չի առաջարկում ձեզ, այլև նույնիսկ ժամանակ չի շահի։ Ձեր ճանապարհի վերջը լինելու է կործանումը՝ Իրանի խիզախ ժողովրդի կամքի և Դիմադրության ճակատի ուժով»։