Երևանում կայացավ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 համաժողովի բացման արարողությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i251466-Երևանում_կայացավ_ՄԱԿ_ի_Կենսաբազմազանության_cop17_համաժողովի_բացման_արարողությունը
Երևանում պաշտոնապես ՀՀ օրհներգի ներքո բացվեց Կենսաբազմազմազանության ՄԱԿ-ի 17-րդ հռչակավոր համաժողովը։ COP17-ը տևելու է հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը, այսօր միջոցառման հանդիսավոր բացման արարողությանն է։
(last modified 2026-10-18T15:18:01+00:00 )
Հոկտեմբեր 18, 2026 18:28 Asia/Tehran
  • Երևանում կայացավ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 համաժողովի բացման արարողությունը

Երևանում պաշտոնապես ՀՀ օրհներգի ներքո բացվեց Կենսաբազմազմազանության ՄԱԿ-ի 17-րդ հռչակավոր համաժողովը։ COP17-ը տևելու է հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը, այսօր միջոցառման հանդիսավոր բացման արարողությանն է։

Բացման պաշտոնական արարողությանը ներկա ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ ՀՀ–ն բնական ժառանգությունը՝ Սևանա լճից մինչև մեր անտառային ու լեռնային էկոհամակարգերը, հիշեցնում է, որ բնության պահպանությունը պահանջում է շարունակական աշխատանք, պատասխանատու կառավարում և երկարաժամկետ մտածողություն։

«Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան։ Թող սա լինի այն պահը, երբ խոսքից անցնում ենք գործի և մասնատվածությունից՝ համագործակցության։ Սա նշանակում է գործել հանուն բնության»,– ասաց Փաշինյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 15–ից Երևանում մեկնարկել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող միջոցառումները։

Հոկտեմբերի 16–ին COP17-ի շրջանակում կայացավ Առաջնորդների գագաթնաժողովը։ Առաջնորդներ հանուն բնության բարձր մակարդակի նախագահական գագաթնաժողովի արդյունքում համաշխարհային առաջնորդներն ընդունեցին «Երևանի հռչակագիրը»:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) անցկացվելու է Երևանում՝ հոկտեմբերի 19–30-ը։