Հանրապետական սենատոր. Թրամփը պետք է վերջ տա Իրանի դեմ պատերազմին
Արևմտյան Վիրջինիա նահանգի հանրապետական սենատորը, անդրադառնալով Իրանի դեմ պատերազմի երկարաձգմանը, կոչ է արել Դոնալդ Թրամփին վերջ տալ պատերազմին՝ նշելով, որ հակամարտության շարունակության հետևանքներից են ամերիկացիների համար բենզինի գների և կյանքի ծախսերի աճը։
«Փարս Թուդեյ»-ի հաղորդմամբ՝ ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ Արևմտյան Վիրջինիայի հանրապետական սենատոր Շելի Մուրը հայտարարել է, որ Թրամփը պետք է վերջ տա Իրանի դեմ պատերազմին։ Նրա խոսքով՝ պատերազմն արդեն մտել է յոթերորդ ամիս, իսկ բենզինի գների կտրուկ աճը խորացրել է ամերիկացիների մտահոգությունները կյանքի ծախսերի վերաբերյալ։
Մուրը հավելել է, որ պատերազմը շարունակվում է այն պայմաններում, երբ ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների աջակցությունը դրան նվազել է։
Հանրապետական սենատորը, անդրադառնալով Սենատի ընտրություններում հանրապետական այն թեկնածուներին, որոնք այս հարցում հեռացել են Թրամփի դիրքորոշումից, ասել է, որ նման մոտեցումը նախընտրական քարոզարշավի համար բնական երևույթ է։
Անդրադառնալով պատերազմի սկզբում Թրամփի տված խոստմանը, թե հակամարտությունը կարճատև է լինելու, Մուրը նշել է, որ դրա երկարաձգումը հիասթափեցրել է ամերիկացիներին, հատկապես այն պայմաններում, երբ բենզինի գների աճը լրացուցիչ ճնշում է գործադրում կյանքի ծախսերի վրա։