Ղալիբաֆի արձագանքը Թրամփի անպատասխանատու հայտարարություններին․ Ցանկացած սպառնալիքի պատասխանը կլինի արագ և ցավալի
https://parstoday.ir/hy/news/iran-i250690-Ղալիբաֆի_արձագանքը_Թրամփի_անպատասխանատու_հայտարարություններին_Ցանկացած_սպառնալիքի_պատասխանը_կլինի_արագ_և_ցավալի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է․ «Սպիտակ տան ղեկավարները պետք է իմանան, որ Իրանի արժանապատիվ և պատմություն կերտած ժողովուրդը երբեք չի նահանջի սպառնալիքներից, հռետորաբանությունից, օդային կամ առևտրային շրջափակումից, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ցանկացած սպառնալիքի և արկածախնդրության կլինի արագ և ծանր, որը ստիպելու է զղջալ»։
(last modified 2026-09-29T08:02:57+00:00 )
Սեպտեմբեր 29, 2026 11:31 Asia/Tehran
  • Ղալիբաֆի արձագանքը Թրամփի անպատասխանատու հայտարարություններին․ Ցանկացած սպառնալիքի պատասխանը կլինի արագ և ցավալի

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է․ «Սպիտակ տան ղեկավարները պետք է իմանան, որ Իրանի արժանապատիվ և պատմություն կերտած ժողովուրդը երբեք չի նահանջի սպառնալիքներից, հռետորաբանությունից, օդային կամ առևտրային շրջափակումից, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ցանկացած սպառնալիքի և արկածախնդրության կլինի արագ և ծանր, որը ստիպելու է զղջալ»։

Մոհամմադբաղեր Ղալիբաֆը երեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, Իրանի խորհրդարանի նիստում ունեցած իր ելույթի ժամանակ, հիշատակելով ու մեծարելով Սրբազան պաշտպանության ութամյա պատերազմի, 12-օրյա և 40-օրյա պատերազմների , նահատակների, հերոսների, հրամանատարների ու զինվորների, ինչպես նաև անվտանգության պաշտպանների հիշատակը, ասաց․ «Մենք մի շաբաթվա մեջ ենք, որը լի է անձնազոհության, դիմադրության և ծառայության խորհրդանիշներով՝ սկսած «Սաման ալ-Աէմմե» փառահեղ գործողության և Աբադանի շրջափակման ճեղքման տարելիցից մինչև հայրենիքի անձնվեր զինվորների, հրշեջների մեծարման օրը, որոնք մշտապես առաջնագծում են կանգնած՝ մարդկանց կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար»։

Նա ընդգծեց, որ ամերիկացիները պետք է իմանան՝ իրանական քաղաքակիրթ ժողովրդի ահաբեկման, սպառնալիքի և ոչնչացման ժամանակաշրջանն ավարտվել է և Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ցանկացած սպառնալիքի և արկածախնդրության կլինի արագ և այնպիսին, որ ստիպելու է ծանր զղջալ։

Իրանի խորհրդարանի նախագահը նաև նշել է, որ նախորդ օրը Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ուղերձը պաշտպանական և քաղաքակրթական դոկտրինի հստակ ձևակերպում էր։ Նա ընդգծել է․ «Այսօրվա դաշտային իրողությունն այն է, որ Իսլամական Հանրապետությունը առաջին պատերազմի ընթացքում ձևավորեց իր զսպման համակարգի հիմքերը, իսկ վերջին երկու պարտադրված պատերազմների ընթացքում ցույց տվեց, որ սպառնալիքների հավասարակշռությունը փոխվել է, և ահաբեկման ու պարտադրման ժամանակաշրջանն ավարտվել է։ Իրանի ժողովուրդը ցույց է տվել, որ վճռորոշ պահերին կանգնում է ազգային անվտանգության պաշտպանության դիրքերում»։