Ապրիլ 30, 2024 12:24 Asia/Tehran
  • Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ և ԵՄ հետ համագործակցությանն առնչվող հարցեր

Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր։