Մայիս 01, 2024 18:21 Asia/Tehran
  • Սանոսյանն իրանական կողմի հետ քննարկել է ավիացիոն ոլորտում համագործակցության հարցեր

Հայաստանն ու Իրանը քննարկում են ավիացիոն ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները։

Ինչպես հայտնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը, նախարար Սանոսյանն ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և քաղաքացիական ավիացիայի կազմակերպության տնօրեն Մոհամմադ Մոհամմադի Բախշիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է արվել օդանավերի տեխնիկական սպասարկման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման, երկու երկրների միջև չվերթերի ավելացման, ինչպես նաև տարանցիկ չվերթերի զարգացման հարցերին։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների ավիացիոն իշխանությունները կշարունակեն սերտորեն համագործակցել միմյանց հետ փորձի փոխանակման շրջանակներում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Իրանական կողմը ՀՀ ավիացիոն իշխանության ներկայացուցիչներին հրավիրել է ԻԻՀ՝ տեղում ուսումնասիրելու իրանական ավիացիոն կազմակերպությունների ներուժը։

 

Պիտակ