Մայիս 14, 2024 12:08 Asia/Tehran
  • Իրանի արտաքին գործերի նախարարություն. Սիոնիստական ​​ռեժիմն աշխարհում կազմակերպված ահաբեկչության խորհրդանիշն է

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Սիոնիստական ​​ռեժիմին անվանել է աշխարհում կազմակերպված ահաբեկչության խորհրդանիշ։

Նաքբայի օրվա՝ սիոնիստական ​​զավթիչ և ապարտեիդ ռեժիմի հիմնադրման տարելիցի կապակցությամբ Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասված է․-1948 թվականի մայիսի 14-ը Պաղեստինի բռնազավթման աղետալի շրջանի և նրա ճնշված ժողովրդի իրավունքների, հատկապես ինքնորոշման իրավունքի բացահայտ ոտնահարման սկիզբն էր։

Հաղորդագրության մեջ ասված է․-  Նաքբայի օրը (Աղետի օր), բրիտանական գաղութատիրության չարամիտ դավադրությամբ, սիոնիստական ապարտեիդ և օկուպացիոն ռեժիմի հաստատման տարելիցի օրն է և  հիշեցնում է ԱՄՆ-ի գլխավորությամբ աշխարհի գաղութատիրական պետությունների կանաչ լույսի և անուղղակի աջակցությամբ Պաղեստինի սրբազան հողում ցեղասպանության, ջարդերի, տեղահանումների, օկուպացիայի և պղծման արյունալի շրջանի սկիզբը։ 

Իրանի արտաքին գործերի նախարարության հաղորդագության մեջ ասված է․- Սիոնիստական կեղծ ​​ռեժիմը, որն աշխարհում պաշտոնական կազմակերպված ահաբեկչության հստակ խորհրդանիշն է, ամեն անգամ նոր ամոթալի էջ է ավելացնում միջազգային հանցագործությունների իր հաստ մատյանում. Գազայի հատվածում Նասեր և Շաֆա հիվանդանոցներում զանգվածային գերեզմանների հայտնաբերումը պատկերում է այս դաժան ռեժիմի հակամարդկային հանցագործության սարսափելի մի դրվագ։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է վերջին յոթ ամիսների ընթացքում Սիոնիստական ​​ռեժիմի կողմից և Ամերիկայի համակողմանի քաղաքական, ռազմական, հետախուզական և տնտեսական աջակցությամբ, ավելի քան երեսունհինգ հազար անմեղ մարդկանց, այդ թվում՝ կանանց, երեխաների և անպաշտպան տղամարդկանց սպանությունը, յոթանասունութ հազար մարդու վիրավորումը և հարյուր հազարավոր անօթևան մարդկանց տեղահանումը օկուպացված տարածքներում։

Մայիսի 15-ը պաղեստինցիները նշում են «Նաքբայի օրը»  (Աղետի օր), որը խորհրդանշում է սիոնիստների կողմից պաղեստինցիների բռնագաղթը։
Նաքբայի օրը պաղեստինցիներին հիշեցնում է իրենց հողերի օկուպացիայի ու բռնագրավման և ավելի քան 800,000 պաղեստինցիների տեղահանման ու վտարման դառը օրերը։

 

Պիտակ