Բաղայի. Անվտանգության խորհուրդն անպատասխանատու է գործել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է Իսրայելի ռեժիմի կողմից Եմենի քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ Սանայի միջազգային օդանավակայանի, էլեկտրակայանի և ցեմենտի գործարանի վրա իրականացրած ավիահարվածները։
Էսմայիլ Բաղային անդրադարձել է Գազայում Սիոնիստական ռեժիմի հարձակումների շարունակամանը և պաղեստինցի երեխաների ու կանանց սպանություններին։ Նա ասել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և որոշ այլ եվրոպական երկրների կողմից Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվող աջակցությունն Իսրայելի կողմից օկուպացված Պաղեստինում շարունակվող անօրինականության և հանցագործությունների, ինչպես նաև Լիբանանի, Սիրիայի և Եմենի դեմ կրկնվող ագրեսիայի հիմնական պատճառն է։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Բաղային հայտարարել է. «Միացյալ Նահանգները և ռեժիմին աջակցող մյուս երկրները, անկասկած, նրա գործընկերներն ու հանցակիցներն են տարածաշրջանի մուսուլման ժողովրդի դեմ կատարված հանցագործություններում»։
Նա նշել է. «Եմենի տնտեսական ենթակառուցվածքների ու քաղաքացիական օբյեկտների վրա Իսրայելի հարձակումները, անկասկած, համարվում են պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, և կասկած չեն թողնում ռեժիմի որոշում կայացնողների և նրա կողմնակիցների չար մտադրությունների վերաբերյալ՝ ոչնչացնելու և թուլացնելու տարածաշրջանի երկրները»։
Խոսելով Արևմտյան Ասիայում Սիոնիստական ռեժիմի ռազմատենչ և էքսպանսիոնիստական քաղաքականության և ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների բազմակի խախտումների նկատմամբ ԱԽ անգործության մասին, Բաղային նշել է, որ խորհրդի անգործությունն անպատասխանատու և անարդար է։ Նա կոչ է արել իսլամական աշխարհին քայլեր ձեռնարկել՝ իսլամական ազգերի դեմ օկուպանտ ռեժիմի գործողությունները դադարեցնելու համար։