3 ամսում՝ 11 հազար հանցագործություն, որից 868–ը՝ առանձնապես ծանր. մտահոգիչ վիճակագրություն
(last modified Sun, 11 May 2025 03:44:40 GMT )
Մայիս 11, 2025 07:14 Asia/Tehran
  • 3 ամսում՝ 11 հազար հանցագործություն, որից 868–ը՝ առանձնապես ծանր. մտահոգիչ վիճակագրություն

Այս տարվա առաջին երեք ամիսներին Հանրապետությունում գրանցվել է ավելի քան 11 հազար հանցագործություն, որից 1398–ը՝ ծանր, 868–ը՝ առանձնապես ծանր։

Ըստ պաշտոնական տեղեկատվության հունվար–մարտ ամիսներին Հայաստանում գրանցվել է 24 սպանություն, 18 սպանության փորձ, սեքսուալ բնույթի բռնի գործողության 25 դեպք։  

Այս տարվա առաջին եռամսյակում ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու 546 դեպք է գրանցվել, որից 45–ը՝ մահվան ելքով։  

Ամենաշատ հանցագործությունները գրանցվել են Երեւանում՝ 5017 դեպք, ամենաքիչը՝ Վայոց ձորում 198 դեպք։  

news.am