Սեպտեմբերի 3-ը՝ անգլիական գաղութատիրության դեմ պայքարի ազգային օր
Սեպտեմբերի 3-ը՝ Իրանի ժողովրդի անկախության և արժանապատվության պաշտպանության համար պայքարի հերոսներից մեկի՝ Թանգեստանի քաջարի հրամանատար և անգլիական գաղութատիրության դեմ պայքարի հերոս Ռաիսալի Դելվարիի նահատակության տարելիցն է։
Նա իրանի ժողովրդի՝ իր երկրի անկախությունն ու արժանապատվությունը պաշտպանելու վճռականության ամենահիշարժան դրսևորումներից մեկն է։
Ռաիսալի Դելվարին օտարերկրյա գաղութատիրության և ագրեսիայի դեմ իրանցիների տոկունության խորհրդանիշն է․ հերոս, որը Թանգեստանի քաջարի մարտիկների կողքին իր կյանքը զոհաբերելով ցույց տվեց, որ Իրանի ժողովուրդը երբեք գլուխ չի խոնարհի իր անկախության, տարածքային ամբողջականության և ազգային արժանապատվության դեմ ցանկացած ոտնձգության առաջ։
Հարավի դիմադրության այս պատմությունը, սակայն, չի սահմանափակվում պատմության միայն մեկ ժամանակաշրջանով․Ռաիսալի Դելվարիից և Թանգեստանի քաջարի մարտիկներից մինչև նահատակված հրամանատար Թանգսիրին՝ Իրանի հարավը շարունակում է մնալ օտարերկրացիների դեմ արժանապատվության, դիմադրության և հայրենիքի պաշտպանության խորհրդանիշ։
Հավերժ փառք ու խոնարհում Իրանի անկախության, տարածքային ամբողջականության և արժանապատվության պաշտպանության ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած Իրանի բոլոր քաջարի զավակների անմահ հիշատակին։
Իրան՝ դիմադրության երկիր․երեկ, այսօր և վաղը։