«Արաս» ազատ առևտրաարդյունաբերական գոտու ղեկավարի հանդիպումը Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում «Արաս» ազատ առևտրաարդյունաբերական գոտու ղեկավար Հադի Մողադամզադեի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի միջև:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել և կարծիքներ են փոխանակել նախկին ձեռք բերված համաձայնությունների ընթացքի, տնտեսական ու առևտրային համագործակցության զարգացման և երկկողմ առևտրի խթանման ուղիների շուրջ։
Ինչպես նաև, քննարկվել է «Արաս» ազատ առևտրաարդյունաբերական գոտու և «Մեղրի» ազատ տնտեսական գոտու միջև համագործակցության զարգացման հարցը, և համաձայնություն է ձեռք բերվել ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ երկու գոտիների միջև համագործակցության հետագա ընթացքն ապահովելու և այն գործնականում իրականացնելու նպատակով: