Բաղայի. Իրանի պաշտպանական հարվածներն ուղղված են եղել միայն ռազմական թիրախներին
https://parstoday.ir/hy/news/iran-i249786-Բաղայի._Իրանի_պաշտպանական_հարվածներն_ուղղված_են_եղել_միայն_ռազմական_թիրախներին
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի, որը ոչ ռազմական թիրախների վրա հարձակումները դարձրել է իր անօրինական պատերազմների մշտական գործելակերպը, Իրանի պաշտպանական հարվածներն ուղղված են եղել բացառապես ռազմական թիրախներին։
(last modified 2026-09-04T08:01:12+00:00 )
Սեպտեմբեր 04, 2026 11:08 Asia/Tehran
  • Բաղայի. Իրանի պաշտպանական հարվածներն ուղղված են եղել միայն ռազմական թիրախներին

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի, որը ոչ ռազմական թիրախների վրա հարձակումները դարձրել է իր անօրինական պատերազմների մշտական գործելակերպը, Իրանի պաշտպանական հարվածներն ուղղված են եղել բացառապես ռազմական թիրախներին։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, հղում անելով IRIB-ին,  Էսմայիլ Բաղային, անդրադառնալով Կատարի կողմից Հեռահաղորդակցության միջազգային միություն (ITU) ներկայացված պաշտոնական փաստաթղթին, որում նշվում է, որ Իրանի պաշտպանական հարվածներն ուղղված են եղել միայն ԱՄՆ-ի ռազմական բազաներին, գրել է, որ Կատարի կառավարությունը պաշտոնական փաստաթղթում հաստատել է՝ Իրանի պաշտպանական հարձակումներն իր տարածքում տեղակայված ամերիկյան ուժերի դեմ բացառապես ուղղված են եղել ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին, և ոչ մի քաղաքացիական տարածք չի թիրախավորվել։

Նա հավելել է, որ Կատարի նշած միակ բացառությունը մարտի 18-ին գազային օբյեկտի վրա իրականացված հարձակումն է։ Սակայն, ըստ Բաղայիի, պետք է հաշվի առնել, որ այդ ժամանակ տվյալ օբյեկտը ներգրավված էր Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիվ գործողություններին։

Բաղային նշել է, որ  թիրախների ընտրության հարցում Իրանի  ճշգրտությունն ու զգուշավորությունը պետք է համեմատել ԱՄՆ-ի գործողությունների հետ, որը բազմիցս հարվածներ է հասցրել քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտներին՝ դպրոցներին, հիվանդանոցներին, բնակելի թաղամասերին, հարսանեկան արարողություններին, կամուրջներին և այլ օբյեկտների։

Նա ընդգծել է, որ հսկայական տարբերություն կա քաղաքակիրթ ժողովրդի, որը նույնիսկ ամենադժվար պայմաններում գիտակցում է բարոյական և մարդասիրական սկզբունքներին հավատարիմ մնալու կարևորությունը, և պատերազմատենչ իշխանավորների միջև, որոնք իրենց ուժի ցուցադրության ժամանակ չեն պահպանում որևէ իրավական սկզբունք կամ բարոյական նորմ։