Իրանական պատվիրակությունը ժամանել է Երևան
https://parstoday.ir/hy/news/armenia-i249788-Իրանական_պատվիրակությունը_ժամանել_է_Երևան
Արևելյան Ատրպատականի պայուսակների և կոշկեղենի արդյունաբերության պատվիրակությունն հյուրընկալվեց Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը:
(last modified 2026-09-04T08:16:24+00:00 )
Սեպտեմբեր 04, 2026 11:31 Asia/Tehran
  • Իրանական պատվիրակությունը  ժամանել է Երևան

Արևելյան Ատրպատականի պայուսակների և կոշկեղենի արդյունաբերության պատվիրակությունն հյուրընկալվեց Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը:

Արևելյան Ատրպատական նահանգի պայուսակների և կոշկեղենի արդյունաբերության առաջատար ընկերությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը սեպտեմբերի 3-ին, այցելելով Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն, հանդիպում և զրույց է ունեցել դեսպանի տեղակալ պարոն Թահերիի հետ:

Այս հանդիպման ընթացքում քննարկվել և մտքեր են փոխանակվել Հայաստանի պայուսակների և կոշկեղենի շուկայի վերջին իրավիճակի, իրանական արտադրանքի արտահանման ներուժի, ինչպես նաև այս ոլորտում Իրանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղիների շուրջ:

Պատվիրակությունը Երևան է ժամանել Հայաստանում Իրանի կոշիկի առաջին մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցելու նպատակով: Այս ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 5-ին և 6-ին Երևանի «Holiday Inn» հյուրանոցում, որին կմասնակցեն ավելի քան 30 իրանական բրենդներ:

B2B հանդիպումների անցկացումը և Իրանի կոշկագործության ոլորտի արտադրողների ու գործարարների և հայ գնորդների ու ներմուծողների միջև ուղղակի կապի հաստատման համար պայմանների ստեղծումը այս միջոցառման հիմնական ուղղություններից են: