Եմենի ուժերի անակնկալ գործողությունը՝ 14 բալիստիկ հրթիռների արձակմամբ
ParsToday — Եմենի զինված ուժերը հինգշաբթի վաղ առավոտյան անակնկալ և հուժկու գործողության ընթացքում 14 բալիստիկ հրթիռ են արձակել Ալ-Մուխայի շրջակայքում և Ալ-Խաուխահի հարավում Սաուդյան Արաբիայի հետ կապված ռազմական ուժերի կուտակումների ուղղությամբ։
Հղում անելով «Ֆարս» լրատվական գործակալությանը, ParsToday-ը հաղորդել է, որ սաուդական կոալիցիային մոտ կանգնած լրատվամիջոցների աղբյուրները հայտնել են, որ Եմենի զինված ուժերը առնվազն 14 բալիստիկ հրթիռ են արձակել Թաիզ նահանգ գտնվող Ալ-Մուխայի ծայրամասերում և Ալ-Հոդեյդա նահանգում գտնվող Խաուխահի հարավում հակառակորդ ուժերի կուտակումների ուղղությամբ, ինչի հետևանքով հակառակորդի ռազմական ենթակառուցվածքներին ծանր վնաս է հասցվել, և նրա դաշտային դասավորվածությունը խախտվել է։
Հաղորդման համաձայն՝ այս գործողությունն իրականացվել է Եմենի զինված ուժերի կողմից զսպման գործողությունների շարունակության շրջանակում։ Հրապարակված տվյալների համաձայն՝ այսպիսով վերջին մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում Եմենի բանակի կողմից Թաիզ և Հոդեյդա նահանգների առափնյա ճակատների ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռների ընդհանուր թիվը հասել է 72-ի։
Այս գործողության շարունակության ընթացքում դաշտային աղբյուրները հայտնել են Թաիզ և Իբ նահանգներում հզոր պայթյունների ձայներ լսելու մասին։ Ըստ տեղեկությունների՝ պայթյունները պայմանավորված են եղել այդ տարածքներում տեղակայված ռազմակայաններից բալիստիկ հրթիռների արձակմամբ՝ սահմանված թիրախների ուղղությամբ։