Ո՞րն է Մոսկվայի շքերթին մասնակցելու Փաշինյանի նպատակը
(last modified Sat, 10 May 2025 07:55:17 GMT )
Մայիս 10, 2025 11:25 Asia/Tehran
  • Ո՞րն է Մոսկվայի շքերթին մասնակցելու Փաշինյանի նպատակը

Tasnim գործակալությունը հայտնել է Փաշինյանի Մոսկվայի շքերթին ներկայության մասին և գրել. «Մայիսի 9-ի շքերթին Փաշինյանի մասնակցությունը չի նշանակում, որ Երևան-Մոսկվա լարվածությունը նվազել է։ Դա ավելի շուտ Երևանի՝ աշխարհաքաղաքական և տնտեսական ճնշումների դեմ հավասարակշռության ռազմավարության մի մասն է»։

Հոդվածումա սվում է․ «Հարավային Կովկասում վերջին զարգացումների և երկու կողմերի հակասական դիրքորոշումների պատճառով, Երևան-մոսկվա հարաբերություններն աննախադեպ լարված են։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակալի քայլ կատարեց՝ մասնակցելով նացիստական Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ մայիսի 9-ին Մոսկվայում կայացած շքերթին։  Այս խորհրդանշական ներկայությունը, չնայած Հայաստանի իշխանությունների կողմից Ռուսաստանի դեմ ուղղված բացահայտ մեղադրանքներին, այդ թվում՝ Երևանի դեմ «հիբրիդային պատերազմին», կրում է բարդ ուղերձներ՝ տարածաշրջանային լարված մթնոլորտում հավասարակշռությունը պահպանելու փորձի վերաբերյալ։
Մոսկվայի շքերթը, որը Պուտինը մշտապես օգտագործել է իր հեղինակություն ցուցադրելու և աշխարհաքաղաքական ուղերձներ հղելու համար, կայացավ Ուկրաինայում պատերազմի ամենալարված շրջանում, երբ աշխարհի հայացքները կենտրոնացած էին նոր միջազգային կարգում Ռուսաստանի տեղի վրա։ Պուտինի ելույթը կրկին լի էր պատմական ակնարկներով և Արևմուտքին ուղղված քննադատությամբ, մինչդեռ եվրոպացի առաջնորդների բացակայությունը և այնպիսի գործիչների ներկայությունը, ինչպիսին է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, հաստատեցին Կրեմլի արտաքին քաղաքականության նոր՝ արևելյան կողմնորոշումը։
Սակայն շքերթին Փաշինյանի ներկայությունը գրավեց ամենաշատ ուշադրությունը։ Այս ներկայությունը հակադրվում էր երկու երկրների միջև աճող լարվածությանը։ Լարվածությունը գագաթնակետին է հասել Ղարաբաղի անկումից, ՀԱՊԿ անգործությունից և Երևանի՝ դեպի Արևմուտք ուղղվածությունից հետո։ Հայաստանի խորհրդարանը վերջերս ընդունեց օրինագիծ, որով փաստացի մեկնարկեց Եվրամիությանը միանալու գործընթացը։ Քայլ, որը Մոսկվան անհամատեղելի էր համարում Եվրասիական տնտեսական միությանը Երևանի անդամակցության հետ։ 
2026 թվականի Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության և «հիբրիդային պատերազմի»  վերաբերյալ հայ պաշտոնյաների, այդ թվում՝ խորհրդարանի նախագահ Ալան Սիմոնյանի հայտարարությունները մտահոգություններ են առաջացրել։ Միաժամանակ, հայ պաշտոնյաները ընդգծում են, որ այս գործընթացը սկսվել է Փաշինյանի կառավարության իշխանության գալուց ի վեր՝ 2018 թվականին, և նպատակ ունի փոխել Երևանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը։
Կրեմլն ափսոսանք է հայտնել այդ հայտարարությունների կապակցությամբ և վերահաստատել Հայաստանի հետ հարաբերությունների «եղբայրական» բնույթը։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան և Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կուպիրկինը կոչ են արել  երկկողմ հարաբերություններում «իրատեսության» և ընդգծեցին փոխադարձ շահերի հիման վրա հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը։
Ընդհանուր առմամբ, Մայիսի 9-ի շքերթին Փաշինյանի մասնակցությունը չի նշանակում, որ ԵՐևան-Մոսկվա լարվածությունը նվազել է։ Դա ավելի շուտ Երևանի՝ աշխարհաքաղաքական և տնտեսական ճնշումների դեմ հավասարակշռության ռազմավարության մի մասն է։ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի հետ ավանդական դաշինքի և դեպի Արևմուտք նոր կողմնորոշման խաչմերուկում, և երկրի վարչապետի խորհրդանշական ներկայությունը Մոսկվայում փորձ է պահպանելու առնվազն դիվանագիտական ուղիները այս խորը անցման ընթացքում։