Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Մայիս 10, 2025 12:12 Asia/Tehran
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի մայիսի 10-ին տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ հայկական զորքերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում։
ՀՀ ՊՆ-ն նշում է, որ Ադրբեջանի կողմից տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 9-ին ադրբեջանական զորքերը կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տան տանիքը։
Վերջին մեկ ամսում Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերի ուղղությամբ պարբերաբար գրանցվում են կրակոցներ, որոնք ուղեկցվում են Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությամբ։
Sputnik.