Թուրքիան ավիահարվածներ է իրականացրել Իրաքի հյուսիսում
Թուրքական կործանիչները ռմբակոծել են Իրաքի հյուսիսային շրջանները։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ թուրքական կործանիչները ռմբակոծել են Իրաքի հյուսիսում գտնվող Դոհուկ նահանգի Ալ-Ամադիյա շրջանի որոշ գյուղեր։ Հարձակումների հետևանքով հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
2022 թվականի ապրիլի 17-ին Թուրքիան Հյուսիսային Իրաքում սկսեց «Մագիլ- կողպեք» գործողությունը՝ ՔԲԿ անդամներին ճնշելու պատրվակով։ Թուրքիան ՔԲԿ-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն։
Այս հարձակումների մեծ մասը կենտրոնացած է եղել Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանի Մատինա, Ալ-Զաբ և Աֆշին-Բասյան տարածքներում։ Սակայն Թուրքիան հարձակումներ է իրականացրել նաև այլ տարածքների վրա, ինչպիսին է Նինվե նահանգի Սինջարը։
Բաղդադը Թուրքիայի հարձակումները որակել է որպես Իրաքի տարածքի դեմ ագրեսիայի ակտ և պահանջել է Անկարայի զորքերի դուրսբերումը Հյուսիսային Իրաքից։