Փեզեշքյանի ամենակարևոր հայտարարությունները Fox News-ին տված հարցազրույցում
Fox News-ին տված հարցազրույցում Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է, որ Թեհրանը չի սկսել պատերազմը և ասել է, որ Իրանը կպաշտպանվի, եթե հարձակումները շարունակվեն, և դեռևս պատրաստ է առաջ մղել համաձայնագիրը Միացյալ Նահանգների հետ։
Fox News-ին տված հարցազրույցում ԻԻՀ նախագահը նշել է, որ «Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք մշակել և պատրաստ է պահպանել այն չտարածելու մասին պայմանագիրը։ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք նվազեցնել հարստացման մակարդակը։ Մենք խնդիր չունենք և պատրաստ ենք ստուգումների»,– հայտարարել է Իրանի նախագահը «FoxNews»-ին տված հարցազրույցում։
Փեզեշքյանը նշել է. «Խնդիրն այն է, որ Ամերիկան երկխոսության փոխարեն անմիջապես կռվի մեջ է մտնում. սկզբում ռմբակոծում է մեզ, փակում բոլոր ճանապարհները։ Այդպես չեն վարվում համաշխարհային ասպարեզում»։
Փեզեշքյանը Իրանի պատերազմի դիրքորոշման մասին ասել է. «Մենք պատերազմ չենք փնտրում, բայց երբ մեզ վրա հարձակվում են, մենք ստիպված ենք պաշտպանվել»։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտնել է, որ մշտական կապի մեջ է իսլամական հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ՝ նշելով, որ նրանց վերջին շփումը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ։
«Այո՛, յոթ ժամ առաջ, ինչպես ես արդեն ավելի վաղ ասել էի, մենք բանակցություններ ենք վարել», - Fox News հեռուստաալիքի եթերում հայտնել է Փեզեշքյանը՝ պատասխանելով Խամենեիի հետ վերջին զրույցի ամսաթվի մասին հարցին։