Պարսից ծոցի պատմական փաստաթղթերը ցուցադրվել են Թեհրանի գրքի ցուցահանդեսում
(last modified Sat, 10 May 2025 14:48:59 GMT )
Մայիս 10, 2025 18:18 Asia/Tehran
  • Պարսից ծոցի պատմական փաստաթղթերը ցուցադրվել են Թեհրանի գրքի  ցուցահանդեսում

Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպությունը Թեհրանի 36-րդ միջազգային գրքի ցուցահանդեսում ցուցադրել է Պարսից ծոցին վերաբերող քարտեզների և պատմական փաստաթղթերի հազվագյուտ հավաքածու։ Այս փաստաթղթերը, որոնք հավաքվել են Իրանի պատմության տարբեր ժամանակաշրջաններից և միջազգային աղբյուրներից, բոլորն էլ ընդգծում են «Պարսից ծոց» անվանման իսկությունը։

Sahab ցանցի հայկական ալիքի հաղորդման համաձայն՝ այս ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում այցելուներին ծանոթանալու այս ռազմավարական նշանակության ջրային ուղու պատմական ինքնության հավաստի փաստաթղթերին։ Այս փաստաթղթերից ամենահներից են մ.թ.ա. 540-ին թվագրվող հունական քարտեզները, որոնք գրանցված են որպես «Sinus Persicus» (Պարսից ծոց):

«Թասնիմ» լրատվական գործակալությունը հրապարակել է նաև 15 այլ պատմական փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս Պարսից ծոց անվան օգտագործումը բոլոր աշխարհագրական և պատմական տեքստերում։ Այս փաստաթղթերի ցուցադրման նպատակն է պայքարել աշխարհագրական աղավաղումների դեմ և պահպանել Իրանի ազգային ինքնությունը։ Այս քայլով Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպությունը ընդգծում  է մշակութային ժառանգության պահպանման և երկրի պատմական հիշողության ամրապնդման անհրաժեշտությունը։

 

Մերձավոր Արևելք իր այցի նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ որոշ արաբական երկրներ Պարսից ծոցի համար օգտագործում են այլ անվանում։

Դա  այն դեպքում, երբ պատմական և միջազգային փաստաթղթերը, այդ թվում՝ Միավորված Ազգերի Կազմակերպության քարտեզները, միշտ ճանաչել են «Պարսից ծոց» անվանումը։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը նաև ընդգծել է. «Պարսից ծոցը պատմության մեջ և համաշխարհային փաստաթղթերում ընդմիշտ կգրանցվի այս անվամբ, և ցանկացած այլ պնդում  պատմական փաստերի ժխտում է»։

Վերլուծաբանները Թրամփի պնդումը համարել են տարածաշրջանի արաբական երկրներից աջակցություն ստանալու քարոզչական ջանքերի մի մաս։