Մաարիվ․ Իսրայելը ռազմական ներուժն ամրապնդելու համար ֆինանսական միջոցների պակաս ունի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i251514-Մաարիվ_Իսրայելը_ռազմական_ներուժն_ամրապնդելու_համար_ֆինանսական_միջոցների_պակաս_ունի
Սիոնիստական ռեժիմի Մաարիվ թերթը, քննադատելով Բենիամին Նեթանյահուի՝ առաջիկա տարիների անվտանգության ռազմավարության տեսլականը, հայտարարել է, որ Իսրայելը բյուջեի դեֆիցիտի եւ ռազմական տեխնիկա ձեռք բերելու ու ռազմական ներուժն ամրապնդելու համար ֆինանսական միջոցների պակասի առաջ է կանգնած։
(last modified 2026-10-19T13:55:17+00:00 )
Հոկտեմբեր 19, 2026 17:22 Asia/Tehran
  • Մաարիվ․ Իսրայելը ռազմական ներուժն ամրապնդելու համար ֆինանսական միջոցների պակաս ունի

Սիոնիստական ռեժիմի Մաարիվ թերթը, քննադատելով Բենիամին Նեթանյահուի՝ առաջիկա տարիների անվտանգության ռազմավարության տեսլականը, հայտարարել է, որ Իսրայելը բյուջեի դեֆիցիտի եւ ռազմական տեխնիկա ձեռք բերելու ու ռազմական ներուժն ամրապնդելու համար ֆինանսական միջոցների պակասի առաջ է կանգնած։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Maariv-ը, խիստ քննադատության ենթարկելով Նեթանյահուի անվտանգության ռազմավարության փաստաթուղթը, գրել է, որ եթե այդ փաստաթուղթը ներկայացվեր որպես ակադեմիական հետազոտություն, ապա, ամենայն հավանականությամբ, արհեստական բանականությունից արտագրելու կասկածի պատճառով դրա հարցը կփոխանցվեր կարգապահական հանձնաժողովի քննարկմանը։
Թերթը, անդրադառնալով նաեւ հոկտեմբերի 7-ի ձախողմանը, ընդգծել է, որ մինչ այդ իրադարձությունը Իսրայելը ո՛չ արդյունավետ զսպող կարողություններ ուներ, ո՛չ էլ ստացել էր անհրաժեշտ նախազգուշացումները։ Բացի այդ, բացակայում էին նախաձեռնողականությունն ու քննադատական մոտեցումը։
Maariv-ը շարունակել է, որ ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար նախատեսված ֆինանսական միջոցները սպառվել են։ Խոսքը, մասնավորապես, կործանիչների, լիցքավորող ինքնաթիռների, հարվածային եւ տրանսպորտային ուղղաթիռների գնման մասին է։ Այս հանգամանքը կարող է լուրջ սահմանափակումներ առաջացնել սիոնիստական ռեժիմի ռազմական ներուժի ամրապնդման ծրագրերի իրականացման համար։