Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը Թեհրանում՝ տարածաշրջանային և միջազգային զարգացումների քննարկման օրակարգով
https://parstoday.ir/hy/news/iran-i251512-Իրանի_և_Ռուսաստանի_արտգործնախարարների_հանդիպումը_Թեհրանում_տարածաշրջանային_և_միջազգային_զարգացումների_քննարկման_օրակարգով
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին երկուշաբթի օրը Թեհրանում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
(last modified 2026-10-19T14:12:19+00:00 )
Հոկտեմբեր 19, 2026 17:17 Asia/Tehran
  • Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը Թեհրանում՝ տարածաշրջանային և միջազգային զարգացումների քննարկման օրակարգով

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին երկուշաբթի օրը Թեհրանում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, երկուշաբթի կեսօրից հետո Թեհրան ժամանած Լավրովը ժամանելուն պես հանդիպել է Արաղչիին, որից հետո մեկնարկել են երկու երկրների դիվանագիտական պատվիրակությունների խորհրդակցությունները։

Իրանի ԱԳՆ խոսնակի խոսքով՝ այցն իրականացվում է Թեհրանի և Մոսկվայի միջև շարունակական խորհրդակցությունների շրջանակում՝ նպատակ ունենալով հետևել երկկողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքին և մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն զարգացումների շուրջ։

Արաղչի․ Իրանը և Ռուսաստանը հավատում են, որ տարածաշրջանային խնդիրները ռազմական լուծում չունեն

Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների ռազմավարական բնույթը՝ հայտարարելով, որ երկու երկրների և բազմաթիվ այլ պետությունների ընդհանուր դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական և քաղաքական միջոցներով, այլ ոչ թե ռազմական գործողությունների միջոցով։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Սեյեդ Աբաս Արաղչին երկուշաբթի օրը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ կողմերը հանգամանալից քննարկումներ են ունեցել Պարսից ծոցի, Կովկասի և Արեւմտյան Ասիայի զարգացումների, Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների, ինչպես նաև Ուկրաինայի պատերազմի շուրջ։

Անդրադառնալով Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական համաձայնագրի իրականացմանը՝ Արաղչին նշել է, որ դրա կյանքի կոչումից հետո երկու երկրների հարաբերությունները նոր հարթություններ են ստացել։ Նա դրական է գնահատել նաև Թեհրանի և Մոսկվայի տնտեսական համագործակցությունը՝ տեղեկացնելով, որ քննարկվել են քաղաքական, մշակութային և առևտրային կապերի ընդլայնման գործնական ուղիները։

Անդրադառնալով Պաղեստինում, Լիբանանում և Եմենում տեղի ունեցող զարգացումներին՝ Իրանի ԱԳ նախարարը կարևորել է պաղեստինցիների դեմ ցեղասպանության դադարեցումը և Իսրայելի ծավալապաշտական քաղաքականության կասեցումը։

Նա նաև Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում ստեղծված անապահով իրավիճակը բնութագրել է որպես Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայի, պատերազմի շարունակման և տնտեսական շրջափակման անմիջական հետևանք։