Իրանի խորհրդարանն ընդունել պաշտպանության նախարարի պաշտոնում Մեհրդադ Էհլակիի թեկնածությունը
Հոկտեմբեր 18, 2026 13:07 Asia/Tehran
Իրանի խորհրդարանը հավանություն է տվել երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում Մեհրդադ Էհլակիի թեկնածությանը, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Էհլակիի օգտին քվեարկել է 237 պատգամավոր, դեմ՝ 15, ձեռնպահ չի եղել:
Մարտի 2-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատար է դարձել Մաջիդ Իբն ալ-Ռեզան: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նրան ժամանակավորապես նշանակել է այդ պաշտոնում Ազիզ Նասիրզադեի փոխարեն, որը զոհվել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով: