Ֆրանսիայից մինչև ամբողջ Եվրոպա․ ուսանողական բողոքի ալիքը գրավում է եվրոպական փողոցները
Եվրոպայում թանկացման և կրթական պայմանների դեմ բողոքի ալիքը հասել է Իտալիա։ Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ֆրանսիայից հետո ուսանողական բողոքի ցույցերն ու թանկացման դեմ ցույցերը տարածվել են նաև Իտալիայի քաղաքներում։
Միլանում, Բոլոնիայում և Թուրինում ցուցարարները դուրս են եկել փողոցներ։
Եվրամիության իրավունքի և քաղաքականության պրոֆեսոր Ալբերտո Ալմանոն, անդրադառնալով Ֆրանսիայում ընդլայնվող բողոքի ցույցերին, ասել է. «Ուսանողական բողոքի ցույցերի ընթացքում հնչող պահանջներն ակնհայտ են․ բողոքներ կան կրթության ֆինանսավորման պակասի, ծախսերի աճի և ուսումն ավարտելուց հետո ապագայի անորոշության դեմ»։

Ֆրանսիա․ մարդու իրավունքների մասին հայտարարություններից մինչև դպրոցականների նկատմամբ բռնաճնշումներ
The Guardian-ը, քննադատելով Ֆրանսիայի ոստիկանության վերաբերմունքը բողոքի ցույցերին մասնակցող դպրոցականների նկատմամբ, գրել է, որ երկրի կառավարությունը ցուցարար դեռահասներին վերաբերվում է որպես «ներքին թշնամիների, որոնց պետք է չեզոքացնել»։
Այս մոտեցումը բացահայտում է Փարիզի՝ մարդու իրավունքների պաշտպանության մասին հայտարարությունների և իրական գործողությունների միջև առկա հակասությունը։
Pars Today-ի հաղորդմամբ՝ The Guardian-ը, անդրադառնալով բողոքի ցույցերի ընթացքում մի քանի դեռահասների ստացած ծանր մարմնական վնասվածքներին, այդ թվում՝ ծնոտի կոտրվածքին, մեկ աչքի կուրությանը և ձեռքի անդամահատմանը, կասկածի տակ է դրել Ֆրանսիայի ոստիկանության գործողությունների իրավաչափությունը։ Այս միջադեպերը տեղի են ունեցել այն պայմաններում, երբ դպրոցականները բողոքում են ուսուցիչների պակասի, դպրոցների մաշվածության և կրթական անհավասարության դեմ։
Հաղորդման համաձայն՝ 2024–2025 ուսումնական տարում Ֆրանսիայի պետական միջնակարգ դպրոցներում ավելի քան 20 միլիոն ժամ դաս չի անցկացվել։ Բացի այդ, մինչև հոկտեմբերի 8-ը ձերբակալվել էր 6 հազար 877 մարդ, որոնց շուրջ 80 տոկոսը երեխաներ էին։
Երկխոսության և կրթական բարեփոխումների փոխարեն անվտանգության միջոցառումների շարունակական կիրառումն ավելի է կասկածի տակ դնում Ֆրանսիայի՝ մարդու իրավունքների պաշտպանության մասին հայտարարությունների արժանահավատությունը։ Փարիզը, որը մշտապես այլ երկրներին կոչ է անում հարգել մարդու իրավունքները, այժմ պետք է պատասխան տա դեռահասների նկատմամբ ոստիկանության վերաբերմունքի և սեփական քաղաքացիների կրթական պահանջների անտեսման համար։