Գազայում թերսնման պատճառով ավելի քան 65 000 երեխա է հոսպիտալացվել
(last modified Tue, 29 Apr 2025 14:45:04 GMT )
Ապրիլ 29, 2025 18:15 Asia/Tehran
  • Գազայում թերսնման պատճառով ավելի քան 65 000 երեխա է հոսպիտալացվել

Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման ֆոնին ավելի քան 65 000 երեխա հոսպիտալացվել է սուր թերսնման պատճառով։ Այս մասին հայտնում է «Al Masirah» հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությանը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ամեն օր սովից տառապող 1.1 մլն պաղեստինցի երեխաների և դեռահասների շրջանում սուր թերսնումը հանգեցրել է ավելի քան 65 հազար մարդու հոսպիտալացման։

Ավելի վաղ UNRWA-ն խորը մտահոգություն էր հայտնել մարտի 2-ից Իսրայելի կողմից Գազային օգնության մատակարարման արգելքի պատճառով առաջացած աղետալի իրավիճակի կապակցությամբ։

«Անկլավում սովը տարածվում և խորանում է։ Այն միտումնավոր է և մարդածին։ Գազան հուսահատության շրջանի է վերածվել», – X սոցցանցում գրել է UNRWA-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։

Մարտի 2-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց Գազայի հատված մարդասիրական մատակարարումների դադարեցման և բոլոր սահմանային հսկիչ անցակետերի փակման մասին։ Իսրայելի իշխանությունների տվյալներով՝ այս որոշումը կայացվել է, քանի որ ՀԱՄԱՍ շարժումը մերժել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի՝ անկլավում հրադադարի ռեժիմը երկարաձգելու ծրագիրը։

arm.sputniknews