Իսրայելի ռեժիմն օդային և հրետանային հարձակումներ է իրականացրել Գազայի հատվածում
Սեպտեմբեր 04, 2026 11:46 Asia/Tehran
Իսրայելի ռեժիմի բանակը ուրբաթ լուսադեմին ակտիվացրել է Գազայի հատվածի տարբեր շրջանների ուղղությամբ հարձակումները։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, IRIB-ին, Իսրայելի ռեժիմի ռազմական մեքենաները Գազայի հատվածի Թուֆֆահ թաղամասի արևելքում գտնվող Ալ-Սանաֆուր շրջանի մերձակայքում լայնածավալ կրակ են բացել։
Գազայի հատվածի կենտրոնական հատվածում նույնպես Իրսայելը վերսկսել է հրետանային հարվածները Բուրեյջ փախստականների ճամբարի հյուսիսային շրջանների ուղղությամբ։
Միաժամանակ, Իսրայելի ռեժիմի մարտական ուղղաթիռները լայնածավալ կրակ են բացել Գազա քաղաքի արևելյան շրջանների ուղղությամբ։
Ռեժիմի կործանիչները նաև թիրախավորել են Գազա քաղաքի արևելքում գտնվող Շուջայա թաղամասի Մուշթահա փողոցի շրջակայքը։
Պիտակ