Իսրայելը հարձակվել է Լիբանանի հարավի և Գազայի հատվածի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i250322-Իսրայելը_հարձակվել_է_Լիբանանի_հարավի_և_Գազայի_հատվածի_վրա
Pars Today–ի փոխանցմամբ՝ լրատվական աղբյուրները հայտնել են, որ Իսրայելի ռեժիմի բանակը հրետակոծել է Լիբանանի հարավում գտնվող Քֆար Թեբնիթ բնակավայրը։
(last modified 2026-09-19T07:37:51+00:00 )
Սեպտեմբեր 19, 2026 10:56 Asia/Tehran
  • Իսրայելը հարձակվել է Լիբանանի հարավի և Գազայի հատվածի վրա

Pars Today–ի փոխանցմամբ՝ լրատվական աղբյուրները հայտնել են, որ Իսրայելի ռեժիմի բանակը հրետակոծել է Լիբանանի հարավում գտնվող Քֆար Թեբնիթ բնակավայրը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իսրայելի ռեժիմի հրետանին շաբաթ վաղ առավոտյան հարվածել է նաև Լիբանանի հարավում գտնվող Վադի Զաբքին շրջանին։

Միևնույն ժամանակ, Իսրայելի հարձակումների հետևանքով   հզոր պայթյուն են որոտացել Լիբանանի Ալ-Մանսուրի բնակավայրում։

Իսրայելի ռեժիմի հարձակումները Գազայի հատվածի տարածքների վրա

Գազայից հաղորդվող լուրերի համաձայն`  Իսրայելի ռեժիմը անօդաչու թռչող սարքով հարվածել է Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսի հարավային հատվածին։ Իսրայելի ռեժիմի անօդաչու թռչող սարքերը մի քանի հրթիռներով թիրախավորել են Գազա քաղաքի Շեյխ Ռեզվան շրջանը։

Հարձակման հետևանքով զոհվել է մեկ պաղեստինցի, մի քանիսը վիրավորվել են։

Իսրայելի ռեժիմի զինվորականները ներխուժել են նաև Ջենինի և Ռամալլահի մի շարք շրջաններ և ձերբակալել մի շարք երիտասարդների։