Մայիս 01, 2024 18:38 Asia/Tehran
  • Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց է, որ պետք է վերարտադրել սահմանը. Փաշինյան

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց է, երբ մենք ասում ենք, որ պետք է վերարտադրել սահմանը, այսինքն, գնալ և գետնի վրա տեղորոշել այդ սահմանը՝ արդեն ձևավորված սկզբունքների հիման վրա։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր երկրի անվտանգության ապահովման և մեր երկրի շահերից է բխում, որ մենք ի վերջո որդեգրենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և հովանավորության ապրելու բանաձևը»,-ասել է նա։

Խոսելով այն մասին, թե ինչ է տեղի ունենալու առաջիկա օրերին Կիրանցում, նա նշել է, որ Կիրանցի բնակիչների շահը կառավարության ուշադրության կենտրոնում է:

«Ամեն ինչ անելու ենք, որ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը և անվտանգությունը պաշտպանենք»,-ասել է Փաշինյանը։

 

 

Պիտակ