Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերել զսպվածություն և հարգել մարդկանց իրավունքը. Լեմկինի ինստիտուտ
https://parstoday.ir/hy/news/armenia-i218754-Դիմում_ենք_Հայաստանի_կառավարությանը_ցուցաբերել_զսպվածություն_և_հարգել_մարդկանց_իրավունքը._Լեմկինի_ինստիտուտ
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն անդրադարձել է Հայաստանում սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի գործողություններին՝ հայտարարելով, որ աջակցում է խաղաղ բողոքի ցույց անելու իրավունքին:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունիս 03, 2024 08:30 Asia/Tehran
  • Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերել զսպվածություն և հարգել մարդկանց  իրավունքը. Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն անդրադարձել է Հայաստանում սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի գործողություններին՝ հայտարարելով, որ աջակցում է խաղաղ բողոքի ցույց անելու իրավունքին:

«Մենք դիմում ենք Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի մյուս բոլոր կառավարություններին՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը», - X-ում գրել է կազմակերպությունը:

Լեմկինի ինստիտուտը, վկայակոչելով ՀՀ ոստիկանության տվյալները, նշում է, որ ձերբակալվել է առնվազն 88 մարդ, որոնք փորձել են փակել փողոցները երկրի մայրաքաղաքում՝ ի նշան բողոքի Ադրբեջանին հողեր զիջելու կառավարության ծրագրերի դեմ։

Աղբյուրը հիշեցնում է, որ ցուցարարները վրդովված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անցած ամիս կայացրած  որոշումից՝ մի քանի սահմանամերձ գյուղ Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Որոշումը զայրացրել է Հայաստանում շատերին, և խորհրդարանում ընդդիմությունն ասել է, որ կփորձի Փաշինյանի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսել։