Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/armenia-i218768-Հայաստանի_և_Վրաստանի_ԱԳ_նախարարները_հեռախոսազրույց_են_ունեցել
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարիչաշվիլիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2024 12:27 Asia/Tehran
  • Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարիչաշվիլիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային թեմաներ, այդ թվում՝ առաջիկա ծրագրերը՝ միտված երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը:

Արարատ Միրզոյանը և Իլյա Դարիչաշվիլին անդրադարձ են կատարել բազմակողմ օրակարգի հարցերի:

ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի Տավուշի և Լուռու մարզերում հեղեղումների հետևանքները, աղետի գոտի ճանաչված համայնքներում իրականացվող աշխատանքները: Ի պատասխան, Վրաստանի ԱԳ նախարարն, ըստ անհրաժեշտության, օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:

https://www.armenpress.am/arm/news/1138631.html