ՀՀ–ն դառնալու է հուսալի գործընկեր. սրբազանը երկլեզու ուղերձ է հղելմիջազգային հանրությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i218982-ՀՀ_ն_դառնալու_է_հուսալի_գործընկեր._սրբազանը_երկլեզու_ուղերձ_է_հղելմիջազգային_հանրությանը
«Տավուշ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անգլերեն և ռուսերեն լեզուներով դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով ադեկվատ արձագանք տալ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունիս 09, 2024 13:10 Asia/Tehran
  • ՀՀ–ն դառնալու է հուսալի գործընկեր. սրբազանը երկլեզու ուղերձ է հղելմիջազգային հանրությանը

«Տավուշ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անգլերեն և ռուսերեն լեզուներով դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով ադեկվատ արձագանք տալ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։

«Մենք պահանջում ենք իշխանափոխություն` քանի որ ներկա իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը` չկատարելով իր նախընտրական խոստումներն ու կառավարության ծրագիրը»,– ասել է նա։

Սրբազանըվստահեցրել է, որ Հայաստանը շուտով դառնալու է հուսալի և կանխատեսելի գործընկեր, և ոչ մի գործընկեր այլևս անհանգստանալու կարիք չի ունենալու։

«Անկախ տարածվող մանիպուլյացիայի ու ստի` մենք շատ լավ ենք հասկանում խաղաղության գինն ու արժեքը ու շարունակելու ենք պայքարել հանուն խաղաղության` իրական, կայուն ու երկարատև»,– ասել է Բագրատ սրբազանը։

Նա հիշեցրել է, որ Կիրանցում ու Ոսկերպարում սկիզբ առած շարժումը ձևավորվել է ՀՀ ներկա իշխանության հերթական չարդարացված ու միակողմանի զիջման արդյունքում, որը հարցականի տակ է դնում ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։